Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդն իր զորակցությունն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին

Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդն իր զորակցությունն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին
03.10.2020 | 22:22

Արցախի Հանրապետության դեմ սանձնազերծված ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում զորակցության նամակներ են ստացվում Քույր Եկեղեցիների հոգևոր պետերից, տարբեր երկրների կրոնապետերից, ուղերձներ միջեկեղեցական կազմակերպություններից։


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Աթենքի Արքեպիսկոպոս, Սուրբ Սինոդի Նախագահ Նորին Ամենապատվություն Հերոնիմոսը նշել է․ «Վեհափառ Տեր, սեպտեմբերի 29-ին Հույն Եկեղեցու Սուրբ Սինոդը խոր ցավով տեղեկացավ Ձեր երկրում տեղի ունեցող ռազմական հակամարտության մասին: Մեր կարեկցանքն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Վեհափառ Տեր, և Հայաստանի տառապյալ բարեկամ ողջ ժողովրդին այս սարսափելի, արյունոտ փորձության համար: Մենք աղոթում ենք Ձեր հետ միասին, կարեկցում և սրտացավորեն կիսում ենք ձեր վիշտը և կանգնում Ձերդ Սրբության և հավատավոր հոտի կողքին՝ միախառնելու մեր աղոթքները և աղերսանքները՝ հաղթահարելու փորձությունը վճռական այս պահին»։

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ